Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգում: Ինչպես նիստին հաջորդած ճեպազրույցում ներկայացրեց գյուղատնտեսության նախարարության սննադամթերքի անվտանգության և անասնաբուժության տեսչության պետ Գրիշա Բաղյանը, փոփոխություններն արվել են սննդամթերքի եվրոպական պահանջներին և սանաիտարահամաճարակային կանոններին ու նորմերին համապատասխանեցնելու համար:
«Հաստատվեց մարդկանց առողջության համար վտանգ ներկայացնող նյութերի թույլատրելի չափաքանակները: Նախկին կարգով մենք իրավունք չունեինք Եվրոմիություն արտահանել կամ այլ երկրներից ներկրել միս և մսամթերք ներկրել»,-ասաց Գ. Բաղյանը, ավելացնելով, որ կարգի աղյուսակներում ներառված են նաև այլ նյութեր:
Փոփոխություններով սահմանվել են նաև մսի վերամշակման խոնավության և ջերմային պայմանները, որոնք պետք է ապահովվեն այդ ձեռնարկությունները: «Այս կարգը մեզ հնարավորություն կտա, որ հետագայում մենք ավելի խորը վերահսկողության ենթարկենք կենդանական ծագման մեր սննդամթերքը»,-ասաց Գ. Բաղյանը: Նրա խոսքով, այսօր Երևանում կա տասը լաբորատորիա, որոնք կարող են և իրավունք ունեն հետազոտություն անցկացնել:
Գնահատելով մսամթերքի այսօրվա շուկան, բանախոսը նշեց, որ այն ոչ բավարար վիճակում է, խնդրի լուծման համար անհրաժեշտ է ստեղծել սպանադանոցներ:
Նշենք, որ այս տարվա ընթացքում Գումի շուկայից հայտնաբերվել է սիբիրախտով և խշխշան պալարով մսի վաճառքի երկու դեպք: Միսը ոչնչացվել է, վտանգը` կանխվել:

Placeholder