ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ. «ԼՂ հարցն ուժային տարբերակով լուծելու հնարավորությունը բացառված է»
Քաղաքական
14:40 30/11/2009

ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ. «ԼՂ հարցն ուժային տարբերակով լուծելու հնարավորությունը բացառված է»

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Այս մասին տեղեկացնում է Բաքիլիլար.ազ լրատվական կայքը:

Բաքիլիար.ազ լրատվական կայքի փոխանցմամբ` Վ. Կազիմիրովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ հեռու են ԼՂ հիմնախնդիրը կարգավորելուց:

Նախկին համանախագահի խոսքերով, հարցն ուժային տարբերակով լուծելու հնարավորությունը բացառված է.

«Դա ԵԱՀԿ-ի համար կլինի բարոյական տապալում, որը դեռ 1992 թվականից Ղարաբաղի բանակցությունների միջնորդն է հանդիսանում»:

Կազիմիրովի դիտարկմամբ` պատերազմական գործողությունների միջոցով խնդրի կարգավորումը կարժեզրկի ԵԱՀԿ` ստվեր գցելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդության վրա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահի կարծիքով` ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով:
Placeholder
ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ. «ԼՂ հարցն ուժային տարբերակով լուծելու հնարավորությունը բացառված է»