Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի փաթեթով ընդունել է որոշում Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը 10 օրով կբացելու վերաբերյալ։
Հիմնավորման մեջ ասվում է, որ այն արվում է Հայաստանց Սիրիա մարդասիրական օգնության բեռները Թուրքիայի տարածքով տեղափոխելու համար:
«Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ»,-ասվում է նախագծի ուղեկցող գրության մեջ