Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հույս ունեմ, որ կարճ ժամանակ անց Մարտուն Գրիգորյանի հայրը կլինի ազատության մեջ. Փաստաբան
Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր՝ Կամո Գրիգորյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը հույս ունի՝ Հակակոռուպցիոն դատարանը կմերժի վարչական հսկողություն կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը, ինչպես դա եղավ երեկ «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի գործի պարագայում։
«Կարծում եմ, շինծու, արհեստական գործով չի հաջողվի այդ ճնշումն ի կատար ածել, ինչը փորձում է անել վարչախումբը»,-ասաց Ս. Հարությունյանը։
Նրա խոսքով, կարելի է արձանագրել, որ ի տարբերություն Վանաձորի ու այլ քաղաքների, Գյումրի դեպքում վարչախումբը մարտավարություն է փոխել, ձերբակալություններ իրականացնում է ընտրությունների նախաշեմին՝ դրանց վրա ազդելու նպատակով։
«Հույս ունեմ, որ կարճ ժամանակ անց Մարտուն Գրիգորյանի հայրը կլինի ազատության մեջ։ Գործում որևէ բան չկա, առաջին հայացքից ակնհայտ ծիծաղ է առաջացնում, երբ կարդում ես վարույթի նյութերը»,-ասաց Ս. Հարությունյանը։