Մարտուն Գրիգորյանի որդին ազատ արձակվեց
Քաղաքական
14:28 28/03/2025
Հայաստան

Մարտուն Գրիգորյանի որդին ազատ արձակվեց

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի կողմից որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի որդին՝  Կարեն Գրիգորյանն արդեն ազատության մեջ է։ Հակակոռուպցիոն դատարանի բակում նրան դիմավորեցին ընկերները, հարազատները, քաղաքական-հասարակակն գործիչներ։


Հիշեցնենք, որ երեկ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Մ. Գրիգորյանի նախընտրական շտաբում, տանը, ձերբակալել էին Գրիգորյանի հորն ու որդուն։ Այսօր դատարանը քննում էր  քննիչի միջնորդությունները նրանց նկատմամբ վարչական վերահսկողություն սահմանելու վերաբերյալ։ Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի նկատմամբ դատարանի որոշմամբ սահմանվել է վարչական վերահսկողություն։

Մարտուն Գրիգորյանի հոր՝ Կամո Գրիգորյանի փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարեց, որ դատական նիստի ընթացքում քննիչը հրաժարվել է պատասխանել որևէ հարցի։

«Դրանով իսկ հաստատվեց, որ այս հետապնդումը քաղաքական բնույթ ունի, ինչի մասին ես հայտարարեցի դատարանում»,-ասաց Բաբայանը։

Նա նշեց, որ Կամո Գրիգորյանի նկատմամբ վարչական վերահսկողություն սահմանելու մասին միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 15։00-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարտուն Գրիգորյանի որդին ազատ արձակվեց