Գյումրիի ընտրությամբ պետք է լուծել մեր խարխլված արժանապատվության հարցը. Ռուբեն Մխիթարյան
Քաղաքական
11:17 30/03/2025
Հայաստան

Գյումրիի ընտրությամբ պետք է լուծել մեր խարխլված արժանապատվության հարցը. Ռուբեն Մխիթարյան

«Այս ընտրություններում հաղթանակի մասին երազում է, այս հաղթանակն ամենաշատը պետք է իշխող ուժին»,- 31/18 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասաց  Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություներին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը։

Նա նշեց, որ Հայաստանը  հերթական օրհասական փուլում է  գտնվում, շատ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակահատվածում։

«Իշխող ուժի ղեկավարը մեր բոլորի անունից պատրաստվում է իր ստորագրությունը դնել փաստաթղթի տակ, այդ մասին ինքն է հայտարարել։ Այդ մարդկանց այստեղ հաղթանակը պետք է, որպեսզի իրենք թոզ փչեն թե  սեփական երկրի ժողովրդի, թե միջազգային հանրության աչքերում, որ լեգիտիմության ունեն  մեր բոլորի փոխարեն որոշումներ կայացնելու համար»,- ասաց Ռ.Մխիթարյանը։

Նա նշեց, որ իր խոսույթում անընդհատ եղել է թե քաղաքացիական, թե քաղաքական հռետորաբանություն։

«Իմ գիծն ու իմ պատկերացումները հետևյալն է՝ այո, ամեն ինչ  պետք է անել ու վստահ եմ արել ենք այս ընթացքում, որպեսզի Գյումրին չունենա «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ։ Այո, կոչ եմ արել, հիմա էլ եմ կոչ անում գնալ ընտրության, քանի որ ձեր փոխարեն ոչ մեկ իրավունք չունի որոշում կայացնելու թե Գյումրիի, թե Հայաստանի ապագայի վերաբերյալ։

Գյումրիի ընտրություններում փորձելու ենք լուծել Գյումրիի հարցը, Հայաստանի ժողովրդին արթնացնելու իմպուլս տալու հարցը, այս ընտրությամբ լուծել մեր խարխլված արժանապատվության հարցը։ Գյումրիի ընտրություններով մենք ի վերջո փորձում ենք լուծել մեր քաղաքը վերջանակաապես վերականգնելու հարցը։

Ընտրություննեում ֆավորիտ համարում եմ հավաքական ընդդիմությանը, անուններ չեմ ասի։ Արդյունքները ցույց կտան այդ ամենը։

Ունեմ ներքին համոզմունք, որ Գյումրին «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնող քաղաքապետ չի ունենալու»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder