Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրիում 5 րոպե ինստինտենսիվությամբ ստանում ենք խախտումների մասին ազդակներ. «Հայաքվե»
««Հայաքվեի» դիտորդական առաքելությունը արձանագրել է բազմաթիվ խախտումներ Գյումրիի տարբեր ընտրատեղամասերում։ Հիմնական խախտումները տեղի են ունենում 31/69, 31/70 ընտրատեղամասերում»,-լրագրողներին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանը։
Ներկայացնելով դեպքերից մեկը՝ մանրամասնեց. «Տեղի է ունեցել բաց քվեարկություն, հանձնաժողովի նախագահը ոչ թե կանխել է քվեարկությունը, պետք է ոչնչացներ քվեաթեթրթիկը, նոր ծրար տար, գցել է քվեատուփի մեջ. ենթադրում ենք՝ տեսել է, թե որ համարին է քվեարկել»։
Ա. Պետրոսյանն ասաց, որ հիմնական խախտումներից են՝ կուտակումներ ընտրատաղեմասերի մոտ, անընդհատ նույն մեքենաներով մարդիկ են բերում։
«Անընդհատ, 5 րոպե ինստինտենսիվությամբ ստանում ենք խախտումների մասին ազդակներ»,- ասաց նա։