Խամենեի. ԱՄՆ-ը կոշտ պատասխանի կհանդիպի, եթե փորձի ապստամբություն հրահրել Իրանում
Քաղաքական
10:31 31/03/2025
Տարածաշրջան

Խամենեի. ԱՄՆ-ը կոշտ պատասխանի կհանդիպի, եթե փորձի ապստամբություն հրահրել Իրանում

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ չի հավատում, որ ԱՄՆ-ը կարող է հարձակվել երկրի վրա դրսից, սակայն եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել Իսլամական Հանրապետության ներսում, դա կոշտ պատասխան կստանա:

«Սպառնում են վատ բան անել, բայց մենք չենք կարծում, նույնիսկ քիչ հավանական է, որ դրսից չարություն անեն: Բայց եթե անգամ դա անեն, մեր պատասխանը կոշտ կլինի: Եթե հանկարծ որոշեն ապստամբություն բարձրացնել երկրի ներսում, ապա Իրանի ժողովուրդն ինքը նրանց պատասխան կտա»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա Ուրազա-բայրամ տոնակատարության ժամանակ, որի Ուղիղ հեռարձակումը իրականացնում էր IRIB հեռուստաալիքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խամենեի. ԱՄՆ-ը կոշտ պատասխանի կհանդիպի, եթե փորձի ապստամբություն հրահրել Իրանում