Զախարյանի ներկայացուցիչ. Մի քիչ էլ, և Արսենը վիրահատության կարիք կունենար
Սպորտ
16:19 01/04/2025
Աշխարհ

Զախարյանի ներկայացուցիչ. Մի քիչ էլ, և Արսենը վիրահատության կարիք կունենար

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է ռուս ֆուտբոլիստի ապաքինման մասին։

«Զախարյանը դեռ լիովին չի ապաքինվել, հիմա միայն սկիզբն է: Վնասվածքի կրկնություն եղավ, և ամեն ինչ լավանալու համար կպահանջվի առնվազն մեկ ամիս: Սկսում է մարզվել, ամեն ինչ առայժմ դանդաղ է ընթանում։ Պետք չէ շտապել: Մի քիչ էլ՝ և  Արսենը վիրահատության կարիք կունենար»,- ասել է Գոլուբինիոն championat.com-իթղթակցի հետ զրույցում:

Ավելի վաղ իսպանական ակումբը հայտարարել էր, որ Արսենի մոտ քառագլուխ մկանի վնասվածքի կրկնություն է ախտորոշվել, կիսապաշտպանը մի քանի շաբաթ չի խաղա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զախարյանի ներկայացուցիչ. Մի քիչ էլ, և Արսենը վիրահատության կարիք կունենար