Հույս ունենք՝ հայ հասարակությանը կբացատրեն ԵԱՏՄ-ի հետ կապերի խզման հետևանքով կորուստների մասշտաբները. Գալուզին
Քաղաքական
10:53 03/04/2025
Աշխարհ

Հույս ունենք՝ հայ հասարակությանը կբացատրեն ԵԱՏՄ-ի հետ կապերի խզման հետևանքով կորուստների մասշտաբները. Գալուզին

«Անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, բայց Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք համոզված ենք նրանում, որ անհնար է միաժամանակ լինել երկու տարբեր ասոցիացիաներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը։  Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել: Մենք հույս ունենք, որ հայ հասարակությանը կբացատրեն ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները, որպեսզի հասարակությունն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում»,- նշել է ԱԳ փոխնախարարը։

Գալուզինի խոսքով, Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման վեկտորը։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «ՀՀ-ի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը։

 

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հույս ունենք՝ հայ հասարակությանը կբացատրեն ԵԱՏՄ-ի հետ կապերի խզման հետևանքով կորուստների մասշտաբները. Գալուզին