Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զախարովա. Մենք վերահաստատում ենք Բաքվին և Երևանին մեր կոչը՝ սահմանային սրման տանող քայլեր թույլ չտալու վերաբերյալ
Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել երկրների միջև սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Այդ մասին ապրիլի 9-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, Ռուսաստանը հետևում է հայ-ադրբեջանական սահմանային գոտու իրավիճակին։ «Մենք վերահաստատում ենք զսպվածություն դրսևորելու, լարվածությունը թուլացնելու համար քայլեր ձեռնարկելու և ցանկացած գործողություններից խուսափելու՝ Բաքվին և Երևանին ուղղված մեր կոչը, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը»,-ասել է Զախարովան։
Ինչպես նշել է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։
«Մեր կողմից մենք պատրաստ ենք օգնել մեր գործընկերներին՝ հաղթահարելու մնացած հակասությունները՝ խաղաղության պայմանագիր կնքելու, ինչպես նաև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի համաձայն հումանիտար խնդիրների լուծման համար»,-ասել է դիվանագետը։