Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ. Հնչեցին ծափահարություններ
Քաղաքական
11:39 16/04/2025
Հայաստան

Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ. Հնչեցին ծափահարություններ

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում Կոմունիստական կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանն ընտրվեց քաղաքապետ։

Նրա թեկնածությանը կողմ քվեարկել է ավագանու նիստին ներկա բոլոր անդամները՝ 18 կողմ, 0 դեմ։

Հնչեցին երկար ծափահարություններ, բրավո վանկարկումներ։ Ամբիոնին շնորհակալություն հայտնելու համար մոտեցավ Ղուկասյանը։

«Երբեք չեք ամաչի իմ փոխարեն, ինչքան էլ սարքեն»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder