Ոչ ոք չի ուզում մենամարտել ինձ հետ. Արման Ծառուկյան
Աշխարհում
14:50 17/04/2025
Աշխարհ

Ոչ ոք չի ուզում մենամարտել ինձ հետ. Արման Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչև 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Jaxxon փոթքաստի ընթացքում կարծիք է հայտնել, որ ինքն է ամենավտանգավոր մարտիկը թեթև քաշային կարգում։

Հարցին, թե ինչո՞ւ են բոլորը խուսափում իր հետ մենամարտից, նա պատասխանել է. «Որովհետև ես ամենավտանգավոր մարտիկն եմ թեթև քաշային կարգում և տիտղոս չունեմ։ Օլիվեյրան ցանկանում է մենամարտել գոտու համար, Թոփուրիան՝ գոտու համար, բոլորը ցանկանում են մենամարտել գոտու համար։ Բայց երբ հայտարարվի հաջորդ տիտղոսային մենամարտը, ես կմենամարտեմ դրանում»,- sport24.ru-ի հաղորդմամբ, նշել է հայ մարտիկը։

Արման Ծառուկյանը հունվարին մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին հրաժարվել էր UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder