Դուք ՔՊ անդամ չե՞ք եղել, ինչի՞ էիք այդպես բարկացած. Փաստաբանը՝ դատավորին
Իրավունք
16:20 21/04/2025
Հայաստան

Դուք ՔՊ անդամ չե՞ք եղել, ինչի՞ էիք այդպես բարկացած. Փաստաբանը՝ դատավորին

«Դու հրապարակայնության խախտում եք թույլ տալիս, ավելին՝ սահմանափակում եք խոսքի ազատություն, որի իրավունքը չունենք»,- սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված և վերաբացված գործով դատական նիստին դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին՝ ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ նիստի ընթացքում դահլիճից դատավորը հեռացրեց Yerevan.Today-ի լրագրողին այն բանի համար, որ կայքում գրված է, որ նա՝ դատավորը, նախկին ՔՊ-ական է։ 

«Դուք ՔՊ անդամ չե՞ք եղել», -հարցրեց Լ. Սահակյանը։

Դատավորն արձագանքեց. «Ով չգիտի, որ ես նախկինում երկու ամիս եղել եմ, հիմա ամեն անգամ ի՞նչ եք ուզում ասել»։

«Հիմա դուք լրատվամիջոցի ներկայացուցչին հեռացրեցիք դատարանի դահլիճից նրա համար, որ նա փա՞ստն է  ֆիքսել, որ ՔՊ անդա՞մ եք եղել։ Այնպես բարկացած եկաք, մտաք, չհասկացանք՝ ՔՊ-ի դեմ էիք բարկացած, լրագրողի դեմ էիք բարկացած,  ձեր գործողությունների դեմ էիք բարկացած, որ ՔՊ անդամ էիք դարձել։ Չհասկացանք՝ ինչի՞ էիք այդպես բարկացած ու վիրավորված։ 

Կարող է պետք է վիրավորված լինել ՔՊ անդամ լինելու համար, բայց չեք կարող կոնկրետ լրատվամիջոցին բարդել ձեր այդ գործողությունները»,- ասաց Լ.Սահականը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։  Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։

Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder