Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իշխան Սաղաթելյանը սուտասան է և ոչ միայն սուտասան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր՝ ԱԺ-ում լարվածությունը սկսվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտող օրենքի նախագծի մասին խոսակցությունից հետո։
Նա նշեց, որ Քրեական օրենսգրքում նման հոդված վաղուց կա, միջադեպը սկսվել է նրանից հետո, երբ ելույթի ժամանակ արդեն «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչների միջև խոսակցություն գնաց, ինչին ինքն արձագանքել է։
«Ասացի՝ ձեր մեջ չլուծված հարց ունե՞ք։ Ի պատասխան՝ Մինասյանն ասաց, որ «ես էլ կարող եմ իմ միկրոֆոնը միացնեմ, խոսեմ, բայց դա չեմ անում»։ Ես խնդրեցի պարոն Մինասյանը նստի, դրան ի պատասխան՝ Գառնիկ Դանիելյանն ասաց՝ «մի նստիր, Արծվիկ»։ Դա ինձ մոտ մի քիչ ծիծաղ առաջացրեց, ասացի՝ «դե որ ասումա՝ մի նստի՝ մի նստի, կամ էլ՝ դու վեր կաց կանգնի»։ Դրանից հետո ձեր նշած անձնավորությունը տեղից սկսեց բղավել, ինչին պատասխանը ստացավ, և տեղի ունեցավ այդ ընդհարումը։ Ձեր նշած անձնավորությունը հլա մի հատ էլ իր նստատեղից մի քիչ այն կողմ էր գնացել՝ կարևոր գործով, նայում էր այս ու այն կողմ, որ հանկարծակի այդ ընդհարումն իրեն որևէ ձևով չհպվի»,-միջադեպը այսպես ներկայացրեց Ա.Սիմոնյանը։
Հարցին՝ Սաղաթելյանը կռվի՞ց էր վախենում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այնպես չէ, որ սա կռվի հետ կապված գլուխ գովալու տեղ է։ Բայց աչիքս առաջ այն տեսարանը եկավ, որ տենց արագ ոստոստում էր դեպի ՀՅԴ գրասենյակ, որպեսզի ոստիկաններից փախնի։
Այդ ի՞նչ պահվածք ա։ Էլ չեմ ասում՝ գալիս են, կնոպկեն սեղմում, փախնում են դահլիճից, գալիս են, գոռում են և մտածում են՝ պատասխան չեն ստանալո՞ւ։ Իսկ այս ամենն արվում է նրա համար, որպեսզի վաղվա միջոցառմանն ավելի շատ մարդ գնա։ Հետո դրսից շատ այլ դաշնակցականներ են եկել, պետք է աշխատանք ցույց տրվի, որ իրավիճակը լարված է»։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ սա հերթական սուտն է։
«Սա հերթական մանիպուլյացիան է, որը լավ է, որովհետև մարդիկ շատ վաղուց հասկացել են այս ամեն ինչը, զզվում են իրենցից, զզվում են այդ ստերից, ինֆորմացիան բաց է, ճշմարտությունը շատ լավ բոլորը գիտեն, շատ լավ է՝ թող շարունակեն»,-ասաց նա։