Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հազարավոր մարդիկ գալիս են հարգանքի տուրք մատուցելու Հռոմի Պապին
Վերջին 24 ժամվա ընթացքում մոտ 50 000 մարդ է հերթագրվել է՝ հարգանքի տուրք մատուցելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Նրա բաց դագաղով նրա մարմինը ցուցադրվում է Սուրբ Պետրոսի տաճարում։ Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով Վատիկանի պաշտոնական լրատվամիջոցները։
Եկեղեցի մուտքը պետք է դադարեցվեր չորեքշաբթի կեսգիշերին մոտ, սակայն ժամկետները երկարաձգվել են, քանի որ դրսում դեռ մեծ բազմություն կար։ Հարգանի տուրք-հանրային դիտումը շարունակվել է հինգշաբթի օրը։
Չորեքշաբթի օրը կարմիր հանդերձներով կարդինալները և սպիտակազգեստ քահանաները ուղեկցել են Պապի դագաղը նրա նստավայրից մինչև բազիլիկա:
Հիշեցնենք, որ 88-ամյա արգենտինացի Ֆրանցիսկոս Պապը մահացել է անցած երկուշաբթի օրը ինսուլտից հետո։ Այս տարվա սկզբին նա հինգ շաբաթ անցկացրեց հիվանդանոցում՝ կրկնակի թոքաբորբի բուժման համար: Նա Հռոմի Պապ ընտրվեց 2 տարի առաջ։
Այս պահին միջազգային ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են նաև, թե ով է լինելու Հռոմի հաջորդ պապը։ Նշվում է, որ նման անկանխատեսելի ընտրություններ դեռ չեն եղել։ Շրջանառվում է չորս թեկնածուի անուն։