Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
11:04 24/04/2025
Հայաստան
Չեխիայի դեսպան. Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։
Դեսպանը ծաղկեպսակ է դրել Օսմանյան Թուրիքայի կողմից 110 տարի առաջ իրականացրած Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերիդ հուշահամալիրում։ Դիվանագետը հիշեցրել է.
«8 տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլի 25-ին, Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder