Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով երկու տարբեր վարույթներ կան. Գլխավոր դատախազ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով քրեական վարույթ և ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմում կա: ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Դատախազը մանրամասնեց, որ որ ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է 2024 թվականին, մինչ այդ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված առաջին գործ է առկա, վարույթն էլ վերաբերել է 2019 թվականից հարուցված քրեական գործին, հիմա գտնվում է դատարանում։
«Երկու տարբեր վարույթներ կան»,- ասաց նա։
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանն ասաց. «Վարդան Ղուկասյանն անցնում է բազմաթիվ քրեական գործերով, երկու տարբեր վարույթներով, ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ բազմաթիվ անգամ ասել է՝ եթե հնարավորություն ունենա, նմանատիպ հողհատկացումները նորից կշարունակի ու կկատարի։ Գործով անցնող վկաներ կան, ովքեր շարունակում և աշխատում են համայնքապետարանում։ Արդյո՞ք սույն անձը որևէ ազդեցություն չի ունենա այդ վկաների վրա»։
Ա. Վարդանյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը մեղադրական եզրակացությամբ ուղարկված է դատարան. «Հրապարակային դատաքննություն է։ Հողհատակցումների, կոռուպցիոն դրսևորումների հետ կապված դատախազության դիրքորոշումը գրավոր է, հրապարակված է, հստակ է։
Ունենք անջատված վարույթներ, որոնք դատրանում գտնվող վարույթից բացի, նախաքննության փուլում են։ Էլի 2019 թվականին հարուցված քրեական գործից դրվագներ են, որոնցով դեռևս վիջդատական վարույթն աշխատանք է իրականացնում։ Չեմ բացառում որ առաջիկայում այդ հին վարույթով որոշակի դրվագներ էլի գնան դատարան, բայց կապ չունի քաղաքական պրոցեսի հետ»։