Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այո, դուք ամբարիշտներ, տգետներ, դուք եք միակ ու բացարձակ պատճառը մեր այսօրվա աղետալի կյանքի. Բագրատ Սրբազան
«Վերջին օրերին ակտիվացել են խուլիգանախմբի տարբեր ներկայացուցիչներ՝ փոքր և «մեծ» տրամաչափերի։ Իինքնաերևակայաված, ինքնափետուրավորված շատ գործիչներ, որոնք ուղղակիորեն պատճառն են մեր կյանքի աղետի, ողբերգության»,-այսօր իր ուղիղ եթերում հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա շարունակում է իր խոսքը.
«Այո, դուք ամբարիշտներ, տգետներ, ինչպես ինքներդ ձեզ անվանել ես, տգիտության կրողներ, դուք եք միակ ու բացարձակ պատճառը մեր այսօրվա աղետալի կյանքի։ Սաղմոսերգուն ասում է, ամբարիշտը քիչ ժամանակ հետո կկորչի, և նրա տեղը, անգամ փոշին չեք գտնի, և այդպես էլ լինելու է»։