Գազայում իսրայելական գործողությունների զոհերի ավելի քան 65%-ը կանայք, երեխաներ և ծերեր են. Al Jazeera
Քաղաքական
09:31 28/04/2025
Աշխարհ

Գազայում իսրայելական գործողությունների զոհերի ավելի քան 65%-ը կանայք, երեխաներ և ծերեր են. Al Jazeera

2023 թվականի հոկտեմբերի 7-ից արաբ-իսրայելական հակամարտության նոր փուլի ընթացքում Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով սպանված պաղեստինցիների ավելի քան 65%-ը կանայք, երեխաներ և տարեցներ էին: Այդ մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի կառավարության մամուլի ծառայությանը։

«Ընդհանուր առմամբ, այս ընթացքում, նրա տվյալներով, անկլավում սպանվել է 52243 մարդ։ Նրանցից ավելի քան 18 հազարը երեխաներ են, ավելի քան 12,4 հազարը՝ կանայք»,- նշվում է զեկույցում։

Իսրայելը «կործանել է 2180 պաղեստինցի ընտանիք, որոնցում սպանվել են հայրը, մայրը և ընտանիքի բոլոր անդամները, մասամբ ոչնչացրել է ևս 5070 ընտանիք՝ յուրաքանչյուրում թողնելով միայն մեկ կենդանի»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ տվյալները հեռուստաալիքը մեջբերում է Գազայի կառավարության մամուլի ծառայության տեղեկագրից։

Այն նաև նշում է, որ Իսրայելի գործողությունների արդյունքում զոհվել են ավելի քան 1400 պաղեստինցի բժիշկներ և բուժաշխատողներ, 113 քաղաքացիական պաշտպանության անձնակազմ, 212 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder