Կքննարկվի միջանցքների զարգացումը, որոնք կարող են հեշտացնել երթևեկությունը Իրանի և Ադրբեջանի միջև. Փեզեշքյանը՝ Բաքու մեկնելուց առաջ
Քաղաքական
13:04 28/04/2025
Տարածաշրջան

Կքննարկվի միջանցքների զարգացումը, որոնք կարող են հեշտացնել երթևեկությունը Իրանի և Ադրբեջանի միջև. Փեզեշքյանը՝ Բաքու մեկնելուց առաջ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, նրան ուղեկցում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Իմ ճամփորդության նպատակը հարևան երկրից պաշտոնական հրավերն էր, և ես նույնպես հետաքրքրված եմ այս ճամփորդությամբ»,-«Մեհեր»-ի փոխանցմամբ, մեկնելուց առաջ ասել է Փեզեշքիանը։

«Ադրբեջանի Հանրապետությունում կան հարմար հիմքեր երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար»,- ասել է Իրանի նախագահը և հավելել։

Նա հայտնել է, որ կքննարկվեն երկու երկրների միջև առևտրային, գիտական ​​և տնտեսական հարցերի խթանման հարցրեը, ինչպես նաև միջանցքների զարգացումը, որոնք կարող են հեշտացնել երթևեկությունը Իրանի և Ադրբեջանի միջև», - ասաց նա։

Փեզեշքիանը նաև հայտնել է, որ այցի շրջանակում հանդիպելու է Ադրբեջանում բնակվող գործարարների, գիտնականների, իրանցիների հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder