Արթուր Չախոյանին մեղադրանք առաջադրվեց
Իրավունք
15:13 01/05/2025
Հայաստան

Արթուր Չախոյանին մեղադրանք առաջադրվեց

Նոր Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք առաջադրվեց խուլիգանություն կատարելու համար։ Այս մասին հայտնում է Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում։

Ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում  վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանն ու իր թիմակիցները հարձակվել ու ծեծի են ենթարկել հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանին։  Վերջինը նախ տեղափոխվել է ոստիկանություն, ապա ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոց։ Դեպքից հետո ձերբակալված է վեց անձ, այդ թվում Չախոյանը, իսկ թաղապետը շարունակում է մնալ ազատության մեջ ու պաշտոնավարել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արթուր Չախոյանին մեղադրանք առաջադրվեց