Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ. Ոչ մի բան են, 0 են ու հիմա նստել լրատվամիջոցների առաջ մեծ-մեծ խոսում են, ես թույլ չեմ տալու
«Մեր 28 պատգամավորից 28-ի ստորագրությունն էլ դրած է, խնդիր չկա։ Մենք երբեք չենք ասել, որ մեզ իմպիչմենտը պետք չի»,-«Հայելի» ակումբում այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով իմպիչմենտի գործընթացի մասին։
Նրա խսքով, իրենց խմբակցությունը դեմ չէ այդ գործընթացին, տեղեկությունները խեղաթյուրում են, որ հայտարարեն՝ իմպիչմենտին դեմ են ՔՊ-ն ու Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը։
«Սա ի՞նչ է նշանակում, նորմալ խոսու՞յթ է։ Ո՞նց են պատկերացմում մեր և իրենց համագործակցությունը։ Իրենք մեզ Նիկոլի տեղը դնե՞ն»,-ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով, մինչ իմպիչմենտի գործընթացը ընդդիմությունը պետք է միասնական լինի ու համատեղ ջանքերով հասնի իր նպատակին։
«Ինձ արձագանքում են՝ ի՞նչ միասնական օրակարգի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը միասնական օրակա՞րգ է, թե՞ ոչ։ Թող այդ օրակարգով շարժվեն։ Ոչ մեկ իմպիչմենտին դեմ չէ, բայց ասում ենք, հարգելիներս, եկեք թեկնածուի հարցով հայտարարի գանք։ Փողոցը գեներացնելու հարցով ի մի գանք, ո՞ր կուսակցությունը, առաջնորդը կարող է առավելագույն թվով մարդ փողոց հանել։ Թող ասեն, էս ինչ միավորը էս մի բանի համար պատասխանատու է, էս մի մարզում էսքան մարդ կարա դուրս բերի։ Իսկ ոչ մի բանում չկայացած մարդիկ, որոնք ոչ մի բան են, զրո են, տարբեր տեղերից ֆինանսավորումներ են ստանում, ու հիմա նստել լրատվամիջոցների առաջ մեծ-մեծ խոսում են, ես թույլ չեմ տալու։ Վաղը, մյուս օրը եթե շարունակեն այս ոճով հատիկ-հատիկ իրենց դեմը ասելու եմ, թե իրենք ով են և ինչ են։ Չի կարելի։ Դրա համար պետք է չափերի մեջ մնան»,-հայտարարեց Գառնիկ Դանիելյանը՝ հորդորելով իր հեղինակության հետ չխաղալ։