ՍԱՏՄ նախկին ղեկավարին ձերբակալեցին
Իրավունք
14:57 05/05/2025
Հայաստան

ՍԱՏՄ նախկին ղեկավարին ձերբակալեցին

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին քիչ առաջ ձերբակալել են՝ յուրացումների քրեական վարույթի շրջանակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս լուրն ու նշեցին, որ մանրամասներ կհայտնեն քիչ անց։

Panorama.am-ին ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ ՍԱՏՄ աշխատակիցների ձերբակալության մասին ինքը տեղյակ չէ։

Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց օրեր առաջ՝ ապրիլի 30-ին։ 
«Հրապարակ»-ն ավելի վաղ գրել էր՝ Արմեն Դանիելյանի ազատման պատճառը կառույցում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումներ են, մասնավորապես` ծառայողական մեքենաների վառելիքի հետ կապված։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder