«Հրապարակ». ԱԺ-ում երեկ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ծնունդ էին տոնում
Օրվա մամուլ
08:44 07/05/2025
Հայաստան

«Հրապարակ». ԱԺ-ում երեկ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ծնունդ էին տոնում

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ-ում երեկ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ծնունդ էին տոնում, ՔՊ վերնախավը մեծ ընդմիջման ժամին` տորթով, սալյուտներով, Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, շտապեց ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի աշխատասենյակ: Վերջինս ԱԺ առանցքային պաշտոնյաներից է, 2022 թվականից զբաղեցնում է այդ պաշտոնը, իսկ դրանից առաջ մի շարք երկրներում ՀՀ դեսպան է եղել, այդ թվում՝ Ուկրաինայում, Չեխիայում, Սլովակիայում, հիմա գրեթե բոլոր ուղևորությունների ժամանակ ուղեկցում է ԱԺ նախագահին:

Իսկ ընդդիմությունը նշում էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ծննդյան տարեդարձը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder