Իրենց մարդը ունե՞ն, արա, թող տանեն, ուրիշ տեղ խոթեն. Հայտնի դերասան
Մշակույթ
17:26 13/05/2025
Հայաստան

Իրենց մարդը ունե՞ն, արա, թող տանեն, ուրիշ տեղ խոթեն. Հայտնի դերասան

«Ես այս թատրոնում աշխատում եմ արդեն 60 տարի, շատ հանցագործություններ եմ տեսել կյանքում, բայց նման հանցագործություն չեմ տեսել։ Ես նման պատիժ չեմ տեսել, մարդուն աշխատանքից հանեն նրա համար, որ հրավիրատոմս է տվել հաշմանդամ երեխաներին, զինվորներին, թոշակառուներին»,-ասաց դերասան Արմեն Սանթրոսյանը՝ անդրադառնալով թատրոնի տնօրենի պաշտոնից Էմին Թորոսյանի ազատմանը։

Նա տեղի ունեցածը դաժանություն, անմարդկային բան որակեց։

«Սա ի՞նչ բան է։ Նման սահմանափակում չի եղել, ես մարդ եմ ուզում հրավիրել, պետք է դիմեմ տնօրենին, տնօրենը քաղաքապետարանին, որ թույլ տան՝ երկու տոմս տրամադրել, որ ես հյուր բերեմ։ Ի՞նչ եք ուզում մեզանից։ Իրենց մարդը ունե՞ն, արա, թող տանեն, ուրիշ տեղ խոթեն, ինչի՞ եք քանդում 95 տարվա այս թատրոնը»,-բարկացավ Արմեն Սանթրոսյանը։

Նա համարում է, որ նոր տնօրենը չի գալու թատրոնի շենացնելու նպատակով։

«ԷՄինի նման մարդուն ուզում եք աշխատանքից հանել աբսուրդ բանի համար։ Ուրիշ տեղ նման բան կա՞, որ հրավիրատոմս տրամադրելու համար մարդուն աշխատանքից հանեն։ Քանի օր է՝ ասում ենք, եկեք։ Էդ քաղաքապետարանից երբևէ եկե՞լ են, մեր ներկայացումներից որևէ մեկը նայե՞լ են»,-բարկացավ դերասանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder