Իշխանությունը որդեգրել է Հայաստանի ապամոնտաժման և վերջնական լուծարման գործընթաց. Նաիրի Սարգսյան
Տնտեսություն
20:45 14/05/2025
Հայաստան

Իշխանությունը որդեգրել է Հայաստանի ապամոնտաժման և վերջնական լուծարման գործընթաց. Նաիրի Սարգսյան

Համաշխարհային բանկի տվյալներով Հայաստանում հարցման ենթարկված խոշոր բիզնեսի 45 %-ը ձեռներեցության հիմնական խոչընդոտ համարում է կոռուպցիան։ Նման ծավալի կոռուպցիան հնարավոր չէ պատկերացնել առանց գործող իշխանության բարձրագույն ներկայացուցիչների մասնակցության։ Երևույթը նաև ուղղակիորեն հարվածում է Հանրապետություն օտարերկրյա ներդրումներին, ինչը կործանարար է մեր տնտեսության համար։ Գործող իշխանությունների վարած կազմաքանդող տնտեսական քաղաքականության վերաբերյալ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Հարցազրույցում հնչեցված թեզերի առաջին մասը՝ ստորև։

Ճանապարհաշինության մեջ որևէ փորձ չունեցող, նախորդ տարիների որևէ պատմություն չունեցող կազմակերպությունը ասֆալտապատման խոշորագույն գնման մրցույթը հաղթել է, ինչը սպասարկում է մինչև հիմա և որևէ մեկը չի կարողանում աստեղ մուտք գործել։

 •Մաքսային սահմանին կա խնդիր, եթե կա խնդիր՝ չկա՞ կոռուպցիա, ինչպես կարող է կոռուպցիա չլինել։

 •Պետական գնումների համակարգին, շինթույլտվություններին, հարկային-մաքսային համակարգերին, տարբեր իրավապահ համակարգերին խոշոր բիզնեսը պարբերաբար առնչություն ունենում է և տեսնում է, որ կա խնդիր։

 •Հիշեցնեմ՝ Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը, ըստ որի՝ պետական գնումների մոտավորապես 50 %-ը մեկ անձից է կատարվել։

•Եթե ասում ենք կոռուպցիա, ապա այն առանց բարձր իշխանությունների թողտվության ուղղակի անհնար երևույթ է։ Առանց բարձրաստիճան պաշտոնյայի չի կարող լինել կոռուպցիա։

•Ինձ համար կասկածի տեղ չկա, որ իշխանությունը որդեգրել է Հայաստանի ապամոնտաժումը, նույնիսկ վերջնական լուծարման գործընթացի մեկնարկն են տվել։ Այս մարդիկ շատ նպատակադրված և ծրագրավորված գնում են դրան։

 •Հենց հիմա արդյունաբերության վրա հարկային տեռորը հասցնում են այն իրավիճակի, երբ, վստահեցնում եմ, կազմակերպության մոտ չկա որևէ խնդիր։ Ուղղակի գոյություն ունի հարկ հավաքագրելու լրացուցիչ ցանկություն։ Էս մարդկանց ասում են՝ հարկ կվճարեք, նրանք էլ ասում են՝ ինչ կա վճարել ենք։ Քրեական գործեր են հարուցում, համակարգիչներ են առգրավում, տարիներով գործերը չեն քննվում, էս մարդիկ գնում նոր սերվերներ են գնում։

 •Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման, աղքատացումը բերում է արտագաղթի, արտագաղթն էլ իր հետ բերում է երկրի դատարկման։

 •Իշխանության պատգամավորներ կոչված մի քանիսը հայտարարություններով էին հանդես գալիս՝ ադրբեջանցիների, իբր թե 300 հազար «տեղահանվածների», հետ վերադարձը պրոպագանդելու համար, ասում էին՝ Հայաստանում պետք է ներգաղթ ապահովենք, որպեսզի դեմոգրաֆիկ պատկերը որոշակի շտկենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder