Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առաջիկա օրերին անձամբ կայցելեմ Վրաստան հարցը տեղում լուծելու համար. Գևորգ Պապոյանը՝ կոնյակ տեղափոխող բեռնատարների խնդրի մասին
«Խնդիրը դեռ լուծված չէ, այստեղ անկեղծ պիտի լինեմ, պատճառները մեզ համար անհասկանալի են, փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել»,- կառավարության ճեպազրույցների սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ դեպի ՌԴ կոնյակ արտահանող հայկական բեռնատարները Վրաստանում կանգնեցնում են։
Հիշեցնենք, որ Վրաստանի Գեյզի անցակետում բեռնատարների վրայից պոկում են կնիքները, նմուշ են վերցնում և ուղարկում անալիզի, մինչդեռ այդ ապրանքը տարանցի երկիր է։
Պապոյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին ունեն նախնական պայմանավորվածություն, և ինքը կայցելի Վրաստան՝ հարցերը տեղում լուծելու, հասկանալու համար։
«Կոնյակի սպիրտ արտահանող որոշ ավտոմեքենաներ բաց են թողնվել, բայց ցավոք սրտի, խնդիր լուծված չէ, որովհետև խնդիր լուծում՝ նշանակում է ինստիտուցիոնալ հասկանանք, թե ինչն է պատճառը»,-ասաց Պապոյանը։