Կարծում եմ, որ զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի այդ խոսքը. Սեյրան Օհանյան
Քաղաքական
12:28 16/05/2025
Հայաստան

Կարծում եմ, որ զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի այդ խոսքը. Սեյրան Օհանյան

«ՔՊ խմբակցության անդամները առիթը բաց չեն թողնում Լևոն Քաչրայանի անունն անհարկի նշելու, մեղադրելու»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստվում են խմբակցության նիստ գումարել և քննարկել ԱԺ դահլիճում Լևոն Քոչարյանի հայհոյելու դեպքը՝ ընդհուպ մանդատից զրկելու հարցը դիատարկել

 Ըստ օհանյանի՝ Լևոն Քոչարյանը շատ հանգիստ, սառնասրտորեն ելույթ է ունեցել, արտահայտել իր տեսակետը և պատասխանել այն անտեղի գործողություններին, որոնք վերջին շրջանում հրահրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը։

«Նա ասում էր, թե դուք կգնաք ԱԱԾ-ի պադվալներ, ԱԺ պատգամավորներին «համբալ» անվանեց, ԱԺ ղեկավարն էր մեր կին պատգամավորին ասում, թե քեզ դուրս կշպրտեմ։ Դա խոսույթ է, որն անթույլատրելի է զուտ մարդկային հարաբերություններում, անթույլատրելի է նաև երկրի ղեկավարներին։ Իրենք անձնական օրինակով դա հրահրել են»,-ասաց Սեյրան Օհանյանը և հավելեց. «Կարծում եմ, որ զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի այդ խոսքը, ինքն իրավիճակից ելնելով համարժեք գործողություն է իրականացրել։ Կարծում եմ, որ Լևոն Քոչարյանի հետ զրույցներ կունենանք։ Այն իրողությունը, որն այսօր տիրում է ԱԺ-ում, այն սադրանքները, որոնք իրենք իրականացնում են քանակից ելնելով, ոհմակային տրամադրությամբ, անընդունելի են»։

Օհանյանը նշեց, թե մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել, քանի որ Քոչարյանի գործողությունները համարժեք են եղել նրան, ինչը հրահրել են ՔՊ-ական մի քանի պատգամավոր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարծում եմ, որ զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի այդ խոսքը. Սեյրան Օհանյան