Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչ հրահանգ են ստացել ՔՊ-ականները իշխանական վերնախավից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները՝ իշխանական վերնախավից հրահանգ ունեն ակտիվ հանդիպումներ սկսել Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև կազմակերպել առանձին հանդիպումներ ՀՀ քաղաքացիների հետ:
Բանն այն է, որ հայրենի իշխանություններն արդեն հստակ տեղեկություններ ունեն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իրենք շատ լուրջ խնդիրներ են ունենալու Երևանում: Ավագանու ընտրություն(ներ)ը լակմուսի թուղթ է դարձել նրանց համար. ՔՊ-ն Երևանում մերժված է: Ու դա է պատճառը, որ իշխանական վերնախավը հանդիպումների շարք է սկսել. ԱԺ նախագահից, Կառավարության անդամներից մինչև ՔՊ-ական պատգամավորներ պետք է անհատապես տեսակցություններ ունենան քաղաքացիների հետ: Ի դեպ, ՔՊ-ականների առջև խնդիր է դրված իրական պատկեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս հասկանա իր գլխի գալիքը:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանն արդեն հայտարարել է, որ հանդիպելու է տարբեր վարչական շրջանների երիտասարդների հետ ու սկսելու է Էրեբունի վարչական շրջանից: Բայց արդյոք Սիմոնյանի հետ հանդիպելու ցանկություն կունենան երիտասարդները՝ դեռևս հարց է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։