Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները
Քաղաքական
09:46 19/05/2025
Հայաստան

Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետութուն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները: Այդ մասին նա հայտարարեց Երևանի գործակարգավարական խորհրդաակցության մեկնարկին։

«Օրեր առաջ տեղի ունեցած սադրանքն ու դրանց հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա ու հասան Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ամբիոն, որտեղ սկսկեց քննարկվել իմ անձը։ հանուն մանդատի ճամբարից ճամաբար թռած նման երևույթներ սկսեցին քննարկել իմ անձը։ Համոզված եմ, որ շահարկվելու է նաև այն,որ ես, լինելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար՝ շնորհակալություն հայտնելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, շնորհակալություն ձեզ արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար»,-իր խոսքում նշեց նա։

Շարունակելով խոսքը՝ նա նորնորքեցիներին վստահեցրեց, բոլոր այն խոստումները որ տրվել են իր կողմից դառնալու են իրականութուն։

«Խոսքս ուզում եմ ուղղել ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողերի։ 2026 թվականը սարերի հետևում չի, մենք հանդիպելու ենք 2026 թվականին, ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»,-խոսքն ամփոփեց նա։

Ավինյանն ասաց՝ գնահատում է Տեր-Մարգարյանի որոշումը, հիշեցրեց, որ իրենց աշխատանքը ենթադրում է զսպվածություն։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder