Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության շրջանակներում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գնացել է ԱԺ՝ հանդիպելու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ՝ քննարկելու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացը։
ԱԺ նախասրահում Էդգար Ղազարյանին քաղաքացիների ընդունելության և դիմումների բաժնի պետը տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը նպատակահարմար չի գտնում ընդունել իրեն. «Միայն ձեզ չեն ընդունում, քաղաքացիների ընդունելություն տեղի է ունենում։
Ձեզ նպատակահարմար չեն գտնում ընդունելու։ Դա այն է, ինչ ինձ ասվում է, մնացածը գրավոր հարցում ուղարկեք, ձեզ կպատախանեն»։
«Կարծեմ, էդ Էմմա Պալյանը նա՞ է, որի եղբայրը գրախանութ ունի, Շիրակի մարզի գնումներն իր գրախանութից են անում, դա է՞ն է, որ ամուսինը պետք է անձրևի տակ չմնար, վերցրել է օգնական։ Դա է չէ, ո՞նց որ»,- լրագրողների հետ զրույցում հարցրեց Է. Ղազարյանը։
Հարցին՝ արդյո՞ք հատուկ հրահանգ կա Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի կողմից, որպեսզի ՔՊ խմբակցության պատգամավորներն իրեն չընդունեն. Է.Ղազարյանը պատասխանեց. «Կարծում եմ, դա ակնհայտ է։ Չեմ կարծում կարող է անձնական որոշում լինել։
Ակնհայտ է, որ սա ուղղորդված է, ՔՊ պատգամավորները չպետք է ինձ ընդունեն։ Կարծում եմ, դա միասնական մոտեցում է։ Բայց դա կապ չունի, դա չի նշանակում, որ վաղը չեմ գալու։
Վերադառնամ տուն՝ գլխավոր դատախազին հաղորդում եմ ներկայացնելու Էմմա Պալյանի մասով։ Սա նաև պարտականությունների կատարումից խուսափում է, ինչն աննախադեպ է»։
Հիշեցնենք, որ Է. Ղազարյանն արդեն գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացրել է ԱԺ փոխնախագահներ, ՔՊ խմբակցության անդամներ Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի վերաբերյալ, որոնք նույնպես քաղաքացիների ընդունելու շրջանակում հրաժարվել են ընդունել իրեն։