Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Տաթևում էլ են «մասսովկան» ապահովել հարակից համայնքների վարչական աշխատողների միջոցով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կիրակի օրը կրթարշավի շրջանակներում նորից Սյունիք՝ Տաթև մեկնած զույգը թեև ջանք չի խնայում` ցույց տալու, որ վայելում է ժողովրդի սերն ու վստահությունը, ինչպես հին ու բարի ժամանակներում, և մոնտաժված տեսանյութեր են հրապարակում, թե ինչպես են մարդիկ համակ ուշադրությամբ իրենց դասախոսությունները լսում, ապա լուսանկարվում իրենց հետ, սակայն մեզ ասացին, որ Տաթևում էլ են «մասսովկան» ապահովել հարակից համայնքների վարչական աշխատողների միջոցով։
Նախ, դահլիճն է փոքր եղել՝ մոտ 100 մարդ է ընդամենը «կրթվել»: Եկեղեցու բակում էլ լուսանկարվողները պատահական մարդիկ չեն եղել, մեծ մասը՝ ՔՊ-ականներ, նրանց թվում է եղել Սիսիանի կոմունալ բաժնի պետ, ՔՊ-ական Դավիթ Մարգարյանը՝ ընտանյոք հանդերձ, որոնք փորձել են տպավորություն ստեղծել, թե շարքային սյունեցիներ են և տեսնելով իշխանական զույգին, բուռն ցանկություն են հայտնել՝ լուսանկարվելու նրանց հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։