Այս քրեական գործն իրավական աճպարարության հերթական դրսևորումն է. Սերժ Սարգսյան
Իրավունք
16:38 21/05/2025
Հայաստան

Այս քրեական գործն իրավական աճպարարության հերթական դրսևորումն է. Սերժ Սարգսյան

«Այս քրեական գործը իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է»,-լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով իր նկատմամբ հարուցված քրեական վարույթին։

Նա նշեց՝ դատական նիստից ուշանալ չի ցանկանում, խնդրեց համբերությամբ լցվել և սպասել, մինչը դուրս կգա դատական նիստից։

Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը։ Սերժ Սարգսյանին  մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին. խոսքը հողերի օտարման մասին է։

Լրագրողները ՀՀ երրորդ նախագահին հարցրեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի այն հայտարարության մասին, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ կստորագրի իմպիչմենտի գործընթացի ներքո առանց նախապայմանների, սակայն այսօր հրաժարվում է միանալ Աղազարյանի ու Ասլանյանի նախաձեռնած գործընթացին, որոնք վարչապետի թեկնածու են առաջադրել հենց Մարուքյանին։

«Ով այդպես է մտածում, խորհուրդ տվեք, թող գնան խմբակցության հայտարարությունն ուշադիր կարդան։ Եթե հայերեն լավ չեն հասկանում, ես կխնդրեմ խմբակցության ղեկավարին, ինքը կմանրամասնի, կբացատրի»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder