Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջին եռամսյակում հանքարդյունաբերությունը կրճատվել է 10.5%-ով, մշակող արդյունաբերությունը՝ 21.2 %. ՎԿ
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025 թվականի առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ) ցուցանիշները։
Ըստ ՎԿ-ի, համախառն ներքին արդյունքն աճել է 5.2 %-ով։ Այդ ցուցանիշում հիմնական հատվածը ապահովել է ֆինանսական և ապահովագրական ոլորտը՝ 27.5% և շինարարության ոլորտը 14% աճերով։
Սակայն Հայաստանի արդյունաբերության հիմնական ճկուղում՝ հանքարդյունաբերությունում արձանագրվել է 10.5% անում, մշակող արդյունաբերությունում՝ 21.2 % անկում, իսկ ընդհանուր արդյունաբերության ոլորտն՝ էներգետիկայի հետ միասին 12.4 % անկում են գրանցել։
Հայաստան ներմուծումը նվազել է 38.8 %-ով, արտահանումը՝ 47.6 %-ով։