Մի տարվա մեջ մենք երեք մահվան դեպք ենք տեսել, թե ինչպես է հրամանատարը ծաղրում ռուսախոս զինվորին. Ժաննա Ալեքսանյան
Իրավունք
15:55 27/05/2025
Հայաստան

Մի տարվա մեջ մենք երեք մահվան դեպք ենք տեսել, թե ինչպես է հրամանատարը ծաղրում ռուսախոս զինվորին. Ժաննա Ալեքսանյան

Օրինական վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելը ՀՀ ԶՈւ բարեփախման նպատակ է հետապնդում, թե հակառակի մասին է խոսում։ Ինչ են անում ՀՀ գործող իշխանությունները զինված ուժերի հզորացման, պետության անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Հարցազրույցում հնչեցված թեզերի երկրորդ մասը՝ ստորև.

•Մի տարվա մեջ մենք երեք մահվան դեպք ենք տեսել, թե ինչպես է հրամանատարը ծաղրում ռուսախոս զինվորին, հանում գիշերը կանգնացնում, ինչ որ տեքստ տալիս, որ նա կարդա, որը նա չի կարողանում կարդա։

•Դե իրենք սպանությունները որակում են որպես ինքնասպանություններ։ Իննքասպանության դեպքերը շատ քիչ թվով են բանակում, մնացած 8-10 դեպքերը դրանք սպանություններ են, մենք քննություններից ենք այն տեսնում, որովհետև տարիներ շարունակ ներգավված ենք եղել այդպիսի գործերում։

• Մահվան դեպքերը վկայում են որ իրենք ոչինչ չեն բարեփոխում։

• Այս նախագիծն ուղղակի չբարեփոխման նախագիծ է, թե ինչպես չբարեփոխել բանակը։

• Իրենք սրանով օրինականացնում են կոռուպցիան, բայց ովքե՞ր կարող են այդ գումարը վճարել, երևի իերնք իերնց կլիենտուրան ունեն, չգիտեմ։

 •Սա ոչ միայն բանակի դեմ է, այլև Հայաստանի բնակչության, դեմ է։ Սա Հայաստանի ժողովրդի դեմ նախագիծ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder