Մամիջանյանը բացատրեց, թե ինչու են Փաշինյանին հեռացնելու լավագույն ժամանակը համարում հիմա
Քաղաքական
14:23 30/05/2025
Հայաստան

Մամիջանյանը բացատրեց, թե ինչու են Փաշինյանին հեռացնելու լավագույն ժամանակը համարում հիմա

«Նախագահ Սերժ Սարգսյանի նշած ծրագրի շուրջ աշխատանքներ են տարվում շատ վաղուց»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Այնուհետև նա բացատրեց, թե ինչու են Փաշինյանին հեռացնելու լավագույն ժամանակը համարում հիմա. «Փաշինյանի  ռեյտինգը պատմական մինիմումի վրա է, շարունակելու է գահավիժել, երկրորդ՝ Փաշինյանն այս պահին աշխարհաքաղաքական աջակցություն ունի, իմ վերլուծությամբ, բացառապես Թուրքիայից, երրորդ՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը միակն է  ճանապարհներից, որը ենթադրում է  0 մասնակցություն Փաշինյանի կողմից, 0 կախվածություն Փաշինյանից»։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին՝  ՀՀԿ-ն  իշխանափոխության ուղղությամբ հստակ ծրագիր ունի՞, ասել էր. «Մենք առանց ծրագրի չենք գործում։ Ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ իմաստ ունի հիմա այդ ծրագիրը հրապարակայնացնել»։ 

Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, Հայկ Մամիջանյանն ասաց. «Մենք այս պահին թեկնածու չենք առաջադրում, որպեսզի  առանց այդ էլ բարդ գործընթացը չխամրացնենք քաղաքական  ամբիցիաներով, քաղաքական նկարտումներով։

Ու այդպես ՀՀԿ-ն վարվել է  վերջին 7 տարիների ընթացքում ցանկացած քննարկման ժամանակ»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder