Դավիթաշենի կամրջի տակ՝ հարակից տարածքում, հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին
Հասարակություն
18:27 30/05/2025
Հայաստան

Դավիթաշենի կամրջի տակ՝ հարակից տարածքում, հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին

Մայիսի 30-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա: 

«Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:  Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի պարեկները և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի: Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխացել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: 

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն թե դժբախտ պատահար՝ պարզվում է»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder