Ադրբեջանը կրակել է Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան սանհանգույցը, խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի
Քաղաքական
11:13 30/05/2025
Հայաստան

Ադրբեջանը կրակել է Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան սանհանգույցը, խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի

Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը կրակել է Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան սանհանգույցը, խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի