Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մամիջանյանը բացատրեց, թե ինչու են Փաշինյանին հեռացնելու լավագույն ժամանակը համարում հիմա
«Նախագահ Սերժ Սարգսյանի նշած ծրագրի շուրջ աշխատանքներ են տարվում շատ վաղուց»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Այնուհետև նա բացատրեց, թե ինչու են Փաշինյանին հեռացնելու լավագույն ժամանակը համարում հիմա. «Փաշինյանի ռեյտինգը պատմական մինիմումի վրա է, շարունակելու է գահավիժել, երկրորդ՝ Փաշինյանն այս պահին աշխարհաքաղաքական աջակցություն ունի, իմ վերլուծությամբ, բացառապես Թուրքիայից, երրորդ՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը միակն է ճանապարհներից, որը ենթադրում է 0 մասնակցություն Փաշինյանի կողմից, 0 կախվածություն Փաշինյանից»։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ն իշխանափոխության ուղղությամբ հստակ ծրագիր ունի՞, ասել էր. «Մենք առանց ծրագրի չենք գործում։ Ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ իմաստ ունի հիմա այդ ծրագիրը հրապարակայնացնել»։
Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, Հայկ Մամիջանյանն ասաց. «Մենք այս պահին թեկնածու չենք առաջադրում, որպեսզի առանց այդ էլ բարդ գործընթացը չխամրացնենք քաղաքական ամբիցիաներով, քաղաքական նկարտումներով։
Ու այդպես ՀՀԿ-ն վարվել է վերջին 7 տարիների ընթացքում ցանկացած քննարկման ժամանակ»։