Առեղծվածային դեպք. սեփական տան բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
Հասարակություն
21:17 04/06/2025
Հայաստան

Առեղծվածային դեպք. սեփական տան բակում հայտնաբերվել է կնոջ մարմին

Հունիսի 4-ին, ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ թաղամասի տներից մեկի բակում կնոջ դի կա։

«Դեպքի վայր ժամանակ ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի երկհարկանի շենքի բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 69-ամյա Մ. Մ.-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder