Իմ երեխան անգամ սերունդ չի թողել, որ ես գոնե հանուն նրա ապրեմ. Զոհված Հայկ Մելիքյանի մայրը հուզվեց դատարանում
Իրավունք
15:18 06/06/2025
Հայաստան

Իմ երեխան անգամ սերունդ չի թողել, որ ես գոնե հանուն նրա ապրեմ. Զոհված Հայկ Մելիքյանի մայրը հուզվեց դատարանում

«Մեր երեխաները զոհվել են Ջալալ Հարությունյանի սխալի պատճառով։ Ինքն ասում է՝ ես այդպես չեմ ասել։ Դուք պարտավոր էիք պարզ ասել, այնքան պարզ, որ եթե անգամ Ձեր ասածը ճշմարտություն է, որ ձեր խոսքը խեղաթյուրել են, խեղաթյուրման առիթ չլիներ»,-Վերաքննիչ քրեական դատարանում դիմելով ամբաստանյանլի աթոռին նստած Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին՝ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ տիկին Նաիրան։

Նա հիշեցրեց, այդ խոսքը մարդկանց կյանքի հետ էր կապված, 18-19 տարեկան երեխաների։

«Իմ երեխան անգամ սերունդ չի թողել, որ ես հանուն նրա ապրեմ։ Դուք ասում եք՝ Դուք անմե՞ղ եք»,-այս ու այլ հարցեր հնչեցրեց Ն. Մելիքյանը։

Զոհված տղաներից մեկի հայրն էլ դիմլով դատավորներին՝ խնդրեց, որ հնարավորինս սեղմ ժամկետում քննել գործը, որ վերականգնվի արդարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իմ երեխան անգամ սերունդ չի թողել, որ ես գոնե հանուն նրա ապրեմ. Զոհված Հայկ Մելիքյանի մայրը հուզվեց դատարանում