ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնում սահմանն անցած տղաների հետ զրույցից
Իրավունք
09:57 07/06/2025
Հայաստան

ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնում սահմանն անցած տղաների հետ զրույցից

Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Նման հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն ու նշել.

«Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։

Հիշեցնենք, որ Կարեն Արմենի Ջահանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում հայտնվել էին Ադրբեջանի տարածքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder