Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ էին ստորագրել տալիս այսօր հոխորատացող Փաշազադեին 1993թ. փետրվարի 8-ին Մոնթրեոյում
«Ի՞նչ էին ստորագրել տալիս այսօր հոխորատացող Փաշազադեին 1993թ. փետրվարի 8-ին Մոնթրեոյում»,- գրված է իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքում՝ հրապարակելով լուսանկարում համատեղ հայտարարության ստորագրման պահից։
1993թ. փետրվարի 8-ին Հայոց Վեհափառ Վազգեն Առաջինը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի աջակցությամբ հարկադրում է Կովկասի մուսուլմանների վարչության ատենապետ Ալլահշուքյուր Փաշազադեին ստորագրել համատեղ մի հայտարարության տակ, որով հայտարարվում է, որ Արցախի հակամարտությունը չունի կրոնական բնույթ։
«Սա կարևոր էր նրանով, որ այդ հայտարարությամբ Փաշազադեն խայտառակվեց Իսլամական կոնֆերանս կազմակերպության առաջ, քանի որ մինչ այդ նշված կազմակերպությունում իրականացնում էր հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու քարոզչություն։
Ամենայն Հայոց Վեհափառի այս ձեռքբերումը հնարավոր չէր լինի առանց Հայաստանի այդ պահի ղեկավարության բացահայտ աջակցության»,- նշված է թելեգրամ ալիքում։


