Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԶՊՄԿ-ում այդ խնդիրն առաջացավ այն պահից, երբ Հայաստանի կառավարությունը բաժնեմաս ունեցավ. Արթուր Խաչատրյան
«Դուք ասում եք հարկային վարչարարությունից գոհունակություն կա, մենք տնտեսվարողների հետ խոսում ենք՝ դժգոհություն կա»,- ԱԺ-ում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին։
Նա նշեց, որ օտարերկրյա կապիտալի արտահոսքը նաև այդ դժգոհության մի մասն է, նաև վարչարարության խնդիր կա։
«Ներքին ի՞նչ բացթողում ունենք, որի պատճառով հավաքագրումները չեն կատարվել»,- հարցադրում արեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ չի խոսում միայն վարչարարության մասին, օրինակ տնտեսական աճի դանդաղում կա, Հայաստանի իշխանությունները որևէ խնդիր ունե՞ն, թե՞ ոչ։
Նա նաև հարց ուղղեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին. «Հետաքրքիր է՝ կանխավճարներ միշտ էլ վճարում էին, ինչ այս երկիրը ստեղծվել է, այդ համակարգը գործում է, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ կոմբինատը հազար խոշորագույն հարկատուների ցանկում ընդգրկված չլինի։
Ընդունենք, որ այստեղ խորքային խնդիր կա։ Եվ այդ խնդիրն առաջացավ այն պահից, երբ Հայաստանի կառավարությունը բաժնեմաս ունեցավ»։
Էդուարդ Հակոբյանն ասաց, որ 2024 թվականի արդյունքներով ԶՊՄԿ ունեցել է իրացումների նվազում 2023 թվականի համեմատ, այդ պատճառով էլ 2025 թվականի վճարման ենթակա ռոյալթին նվազել է։
Մանրամասն՝ տեսանյութում։