ՈՒՂԻՂ. Արթուր Վանեցյանի կոչով բազմաթիվ քաղաքացիներ գալիս են օդանավակայան՝ դիմավորելու Կաթողիկոսին
Քաղաքական
23:23 10/06/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. Արթուր Վանեցյանի կոչով բազմաթիվ քաղաքացիներ գալիս են օդանավակայան՝ դիմավորելու Կաթողիկոսին

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի  կոչով բազմաթիվ քաղաքացիներ գալիս են օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ 

«Սիրելի հայրենակիցներ, այս գիշեր, ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։ Առաջարկում եմ այդ ժամին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում և դիմավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեր եկեղեցին պետք է հստակ իմանա, որ մենք՝ հավատավոր ժողովուրդս, իր կողքին ենք։ Եկեղեցու թշնամիներն էլ պետք է դա լավ գիտակցեն։ Վստահ եմ՝ ճիշտ կազմակերպված դիմադրությունը կստիպի ՀՀ իշխանություններին, ինչպես նաև նրանց հովանավորներին, ետ կանգնել հերթական պիղծ մտադրությունից։

Եվ այսպես, քույրեր և եղբայրներ, հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ այս գիշեր ժամը 00:00-ին՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին»,- ավելի վաղ գրել էր Արթուր Վանեցյանը։ 

Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդը հունիսի 9-ին մեկօրյա այցով մեկնել էր  Արաբական Միացյալ Էմիրություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ․

Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։

Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈՒՂԻՂ. Արթուր Վանեցյանի կոչով բազմաթիվ քաղաքացիներ գալիս են օդանավակայան՝ դիմավորելու Կաթողիկոսին