Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվեց Չեռնոգորիայի թիմին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
5-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Վասիլիե Աջիչը։
52-րդ րոպեին Չեռնոգորիայի թիմին առաջ մղեց «Բուդուչնոստի» կիսապաշտպան Անդրիա Բուլատովիչը։
Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց 81-րդ րոպեին տուգանայինից Էդուարդ Սպերցյանի խփած գոլը։
Տասանյութը՝ այստեղ։