Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հույս ունեմ այս վերջին կետն իսկապես ուշքի կբերի հանրությանը, էլիտաներին. Մելիք-Շահնազարյան
«Ավելի քան համոզված եմ, որ եկեղեցու դեմ այս հարձակումն իսկապես այն կարմիր գծերից է, որն ի վիճակի է հանրությանը ոտքի հանել, հերթական անգամ ստիպել դավաճան իշխանություններին հետ կանգնել ազգային արժեքների, հավատքի, մեր եկեղեցու դեմ հարձակումներից»,-«Զվարթնոց» օդանավակայանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմավորելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա կարծում է, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կոչով մարդիկ եկել են այստեղ. «Տեսանք, որ ընդամենը փոքրիկ կայծ էր պետք։ Ուրեմն ժողովուրդը պատրաստ է, կազմակերպելու խնդիր կա։ Լիահույս եմ՝ ընդդիմությունը ճիշտ կգնահատի պահը, իրավիճակը։ Մենք եկեղեցու կողքին ենք, բայց եկեղեցին այս իրավիճակում է հայտնվել, որովհետև պետության ղեկն անցել է դավաճանների ձեռքին, նրանք կռիվ են տալիս ամեն հայկականի դեմ, երևույթներիի դեմ, որոնք մեր ազգի միասնությունը, ուժը, ապագա պոտենցիալը վերականգնելու հնարավորություն է տալիս։
Փաշինյանը հասել է սրբության սրբոցին։ Հույս ունեմ՝ այս վերջին կետն իսկապես ուշքի կբերի հանրությանը, էլիտաներին»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կոչով բազմաթիվ քաղաքացիներ գալիս են օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ով հունիսի 9-ին մեկօրյա այցով մեկնել էր ԱՄԷ։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ․
Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։
Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։