Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը չի խախտել վերջին օրերի «ավանդույթն» ու օրը սկսկել է եկեղեցու մասին գրառմամբ.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը և կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել»։

Հիշեցնենք, որ նա ավելի վաղ արած գրառումներում նա, մասնավորապես, նշել էր. «Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
Մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։
Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ»։