Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյանի կոչն ուղիղ սահմանադրական կարգի տապալում է. Արթուր Վանեցյան. Ուղիղ
«Չես հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը բլոգե՞ր է, թե՞ վարչապետ։ Ամեն օր մի գրառում է անում, բայց կարող էր ուղղակի գրավոր դիմել Եկեղեցուն»,-Հանրային հեռուստատեսության «Հարցազրույցներ» հաղորդաշարի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, Փաշինյանն ուզուրպացրել է իշխանությունը, հիմա ցանկանում է ուզուրպացնել եկեղեցին։
«Մեր եկեղեցին չի կարող դառնալ թիրախի առարկա։ Չի կարող, և վերջ։ Ով ուզում է լինի՝ երկրի ղեկավար կլինի, սովորական մարդ կլինի։ Հարցեր կա՞ն, դիմեք եկեղեցուն։ Փաշինյանը չի դիմել եկեղեցուն, դա հրապարակային չեն անում, ձև կա դիմելու։ Այս ամենի նպատակը մեկն է՝ հեղինակազրկել եկեղեցուն, ուրիշ նպատակ չկա»,-ասաց Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ համակարգող խումբ ձևավորվելու և Կաթողիկոսին Վեհարանից հանելու Փաշինյանի կոչը սահմանադրական կարգի տապալում է։
«Եկեղեցու թիրախավորումն ունի մեկ նպատակ` հեղինակազրկել մեր եկեղեցին։ Ցավոք սրտի, վերջին շրջանում շատ մարմիններ, գերատեսչություններ, անձեր հեղինակազրկվել են, հարցումները ցույց են տալիս, որ եկեղեցին մնացել է ամենամեծ հեղինակություն վայելող կառույցը մեր երկրում։ Հիմա իշխանությունները ցանկանում են հեղինակազրկել եկեղեցին, որպեսզի նա չկարողանա որևէ բան անել ժողովրդին համախմբելու, իր խոսքը ասելու, որը կարող է տարբերվել իշխանությունների խոսքից, իսկ իշխանություններն ասում են ու անում են միայն վատը»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա կրկնեց՝ Կաթողիկոսի հեռացման հարցը լեգիտիմ չէ, հարցը պետք է լուծվի եկեղեցու ներսում։
«Եկեղեցին ունի իր կանոնակարգը, որով առաջնորդվում է եկեղեցին»,-ասաց նա։
Պետրոս Ղազարյանի հարցին, թե Կաթողիկոսը «սաղ օրը Արցախից է խոսում, արժե՞, որ գնա Բելառուս», որը սատարող հայտարարություններ է արել Ադրբեջանին, Վանեցյանը պատասխանեց.
«Նա հոգևոր առաջնորդ է, Ամենայն Հայոց կաթողիկոս, պե՞տք է գնա իր հավատավոր ժողովրդին տեսնելու, եկեղեցական հարցեր քննարկելու։ Ձեր կարծիքով, Վեհափառը պետք է Բելառուս չգնա՞։ Թուրքիայից թշնամակա՞ն է մեզ տրամադրված»։
Պետրոս Ղազարյանի՝ «հավասար» արձագանքից հետո՝ ընդդիմադիր գործիչն ասաց. «Իսկ ձեր վարչապետը որ գնում է, ուրախ-ուրախ, Էրդողանի գիրքը ձեռքը նկարվում է ու ասում է՝ թուրքերն էս են, էն են, իսլամական աշխարհի կարևորագույն տոնը՝ Կուրբան-Բայրամի առթիվ շնորհավորում է միայն Ադրբեջանի նախագահին, մենակ Ադրբեջանում էին նշո՞ւմ այդ տոնը։ Հա՞»։
«Իրենք մեր հարևանն են»,- արձագանքեց Ղազարյանը։
«Լավ էլի։ Ո՞վ է մեր հարևանը՝ 4000 մարդ կոտորած Ադրբեջա՞նը, մենակ հայ լինելու համար վիզ կտրած Ադրբեջա՞նը, Արցախը մեզնից խլած Ադրբեջա՞նը։ Փառք ու պատիվ Վեհափառին, որ խոսում է Արցախից»։
Մանրամասները՝ տեսանյութում։